Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն տվեց «Ղրղըզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի անբաժանելի մաս կազմող երկու արձանագրություններին և «Ղրղըզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին արձանագրությանը:
Հիշեցնենք, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մայիսի 21-ին ստորագրեց խորհրդարանի կողմից ընդունված՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) երկրի անդամակցելու մասին օրենքը։
ԵՏՄ-ին որևէ երկրի անդամակցության համար պահանջվում է անդամ բոլոր պետությունների վավերացումը։