Այսօր ոստիկանները նախագահական նստավայրի մայթից ուժով ոստիկանական ավտոմեքենա տեղափոխեցին ակտիվիստներ Վարդգես Գասպարիին և Արայիկ Պետրոսյանին։ Նրանք նախագահական էին եկել՝ սատարելու ամեն հինգշաբթի այստեղ բողոքի ցույց անցկացնող որդեկորույս մայրերին։
Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ բերման է ենթարկվել միայն Արայիկ Պետրոսյանը: Որոշվել է նրա նկատմամբ իրականցնել վարչական վարույթ, ինչից հետո նա ազատ է արձակվել:
Ոստիկանական ավտոմեքենա ուժով տեղափոխված Վարդգես Գասպարին «Ազատության»-ը փոխանցեց, որ իրեն բաժին չեն տարել՝ ճանապարհին, ակտիվիստի խոսքով, դուրս են շպրտել ավտոմեքենայից:
Ավելի վաղ ոստիկանները կրկին պատ էին կազմել՝ թույլ չտալով, որ որդեկորույս կանայք ու նրանց սատարող ցուցարարները նախագահական նստավայրին մոտենան։
Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները Բաղրամյան 26 էին եկել դեռ 7 ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանին գրած դիմումի մասին տեղեկություն ստանալու։
Նաիրա Բուլղադարյան
Մանրամասները տե՛ս այստեղ