Մատչելիության հղումներ

Սիրիայից ու Իրաքից գողացված նմուշները չգնելու կոչ արվեստի սիրահարներին


«Իսլամական պետության» զինյալները պատմամշակութային հուշարձան են ոչնչացնում Իրաքում, արխիվ
«Իսլամական պետության» զինյալները պատմամշակութային հուշարձան են ոչնչացնում Իրաքում, արխիվ

Թանգարանների միջազգային խորհրդի մասնագետները հրապարակել են վտանգված, գողացված, անօրինական կերպով արտահանված արվեստի գործերի «կարմիր ցուցակ»՝ կոչ անելով արվեստի սիրահարներին չգնել Սիրիայից ու Իրաքից գողացված գործերը։

Փարիզի Լուվր թանգարանի ղեկավար Ժան-Լյուկ Մարտինեն նշել է, որ «Իսլամական պետության» ներկայացուցիչները ոչնչացնում են արվեստի անգին գործեր՝ ջնջելով ազգային փոքրամասնությունների հետքերը Իրաքում ու Սիրիայում իրենց գրաված տարածքներից։

«Կարմիր ցուցակում» հայտնվել են հազարամյակների հնություն ունեցողներից մինչև 19-րդ դարի արվեստի նմուշներ։

Թեև «Իսլամական պետության» զինյալները պնդում են, թե արվեստի գործերը նպաստում են կռապաշտությանը, թանգարանների ներկայացուցիչներն ասում են, որ ԻՊ-ն «սև շուկայում» շահութաբեր գործով է զբազված՝ վաճառելով այս նմուշները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG