Մատչելիության հղումներ

Ջոն Քերրին առաջիկա ժամերին կտեղափոխվի Բոստոն


Ջոն Քերրին հեծանիվով, արխիվ
Ջոն Քերրին հեծանիվով, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին առաջիկա ժամերին Գերմանիայում գտնվող Ռամշտայնի ամերիկյան ռազմակայանից հատուկ օդանավով կտեղափոխվի Բոստոն:

Այս մասին հայտարարել է ամերիկյան պետքարտուղարությունը՝ նշելով, որ բժիշկները պաշտոնապես թույլատրել են Քերիին լքել Ժնևի հիվանդանոցը: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հիվանդանոցում էր հայտնվել այն բանից հետո, երբ երեկ վայր է ընկել հեծանիվից և կոտրել աջ ոտքը: Ջոն Քերրին Ժնև էր ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG