Մատչելիության հղումներ

«Վեոլիա»-ն ցանկություն ունի ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոյին, ում գլխավորած ընկերության հիմնադրած «Երևան Ջուրը» 2006թ-ից տասը տարի ժամկետով իրականացնում է Երևանի և շրջակա մի շարք գյուղերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքները:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ մինչ այժմ ընկերության ստանձնած պարտավորությունների կատարման գործում արձանագրված ցուցանիշները վկայում են նկատելի առաջընթացի մասին:

Անտուան Ֆրերոն ընդգծել է, որ «Վեոլիա»-ն Հայաստանում մեծ և հավակնոտ ծրագրեր ունի, նաև ցանկություն՝ ընդլայնելու գործունեության աշխարհագրությունը՝ մայրաքաղաքից բացի ընդգրկելով նաև Հայաստանի այլ քաղաքներն ու գյուղերը: Ըստ նրա, նպատակ է ի վերջո Հայաստանում ամենուր ապահովել 24-ժամյա ջրամատակարարում:

«Ընկերության գլխավոր գործադիր տնօրենը նախագահին տեղեկացրել է, որ «Վեոլիա»-ն ակտիվորեն պատրաստվում է հաջորդ տարի մասնակցել ՀՀ կառավարության կողմից անցկացվելիք մրցույթին և կանի ամեն հնարավորը՝ ապահովելու մրցույթի պայմաններն ու իր փորձառությամբ և ծառայությունների մատուցման որակով օգտակար լինելու Հայաստանին ու հայ ժողովրդին»,- ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG