Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան. «Մարդիկ ինչքան էլ լավ ապրեն, ավելի ապահով Հայաստան են ուզելու»


Գալուստ Սահակյան. «Մարդիկ ինչքան էլ լավ ապրեն, ավելի ապահով Հայաստան են ուզելու»
please wait

No media source currently available

0:00 0:01:33 0:00

Խորհրդարանի բակում այսօր Երեխաների միջազգային օրն էր նշվում։

Այսօր Ազգային ժողով էին եկել ծաղրածուները, Բաղրամյան 19-ում Երեխաների միջազգային օրն էին նշում, փոքրիկների համար խորհրդարանի այգում հատուկ միջոցառում էին կազմակերպել։

Հաղորդավարները երեխաներին հիշեցրին, որ տոնակատարության համար պետք է շնորհակալ լինեն Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին։

Մինչ բեմում երջանիկ լինելու մասին երգ էին երգում, ճշտեցինք ԱԺ նախագահից, արդյո՞ք երեխաները Հայաստանում երջանիկ լինելու համար անհրաժեշտ պայմաններ ունեն, պատասխանը դրական էր։ «Ունենք դպրոց, ունենք մանկապարտեզ, ունենք մշակութային օջախներ, միգուցե դեռևս մեզ չի բավարարում, բայց այն, ինչը ունենք, ուրեմն ունենք», - ասաց Սահակյանը։

Նրա խոսքով, իշխանությունները եղած հնարավորությունները օգտագործում են բավարար չափով, բայց երջանիկ լինելու պայմանները պետք է բոլորը միասին ստեղծեն։

Հիշեցրինք աղքատության բարձր ցուցանիշի և արտագաղթի մասին, ասաց՝ «յուրաքանչյուր մարդ ինքն է տնօրինում իր ապագան»։

«Եվ կարծում եմ, անկախությունը հենց այն գործիքն է, որով, հնարավորինս, գնալով ավելի իրավիճակը կլավանա», - ասաց ԱԺ նախագահը։

Սահակյանի խոսքով, հանրապետականի խոստացած «ապահով Հայաստան»-ի խնդիրը միշտ էլ լինելու է, քանի որ մարդիկ ինչքան էլ լավ ապրեն, մեկ է, ավելի ապահով Հայաստան են ուզելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG