Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կաջակցի Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս, արխիվ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս, արխիվ

Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրման խնդիրներին:

Հանդիպմանը քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված առաջնահերթությունների, ինչպես նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքների հանրային իրազեկման և այլ հարցերում Միացյալ Նահանգների հետ հնարավոր համագործակցության հարցեր:

Ռիչարդ Միլսը վերահաստատել է Միացյալ Նահանգների կառավարության հանձնառությունը նպաստելու արդարության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG