Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ Չարենցավանի գազալցակայանում պայթյունից մարդու մահվան փաստով


Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չարենցավանի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով 55-ամյա քաղաքացու մահվան դեպքի առթիվ:

«2015 թվականի մայիսի 30-ին` ժամը 23:45-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Եսայան փողոցի 8/10 հասցեում գործող և «Դրայվ -2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ պայթել է գազաբալոնը, որի հետևանքով նույն ընկերության պահակ, 55-ամյա Գ. Սիմոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում: - «Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (տեխնիկայի անվտանգության եւ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, ինչն առաջացրել է մարդու մահ)»:

Կատարվում է նախաքննություն, նշանակվել են փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG