Բրիտանական բանկերը սկսել են ներքին հետաքննություն: Նպատակն է՝ պարզել, թե արդյոք իրենք ներառված են եղել ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի մեջ: Barclays և Standard Chartered, ինչպես նաև HSBC բանկերը օրեր առաջ հիշատակվել էին ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանքների գործերով:
Ավելի վաղ, Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը HSBC-ին շուրջ 2 միլիոն դոլարով տուգանելու որոշում էր կայացրել՝ պնդելով, որ բանկը անհրաժեշտ քայլեր չի կատարել փողերի լվացումը կանխելու համար: