Հայաստանի զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, այսօր մեկնարկել են բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացվող բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից:
«Զորավարժություններին ներգրավված են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ուժերն ու միջոցները, տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ», - ասված է ՊՆ-ի լրատվական վարչության հաղորդագրության մեջ: