Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը մայիսի 23-26-ը մեծ թվով զինծառայողներ և ռազմական տեխնիկա է կուտակել Ուկրաինայի սահմանի մոտ։
Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ «անպատեհ» է որակել այն հարցը, թե արդյոք բանակի կուտակումը կարող է վկայել հարձակման նախապատրաստման մասին։
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլովն այս ամիս ավելի վաղ ասել է, որ իր կարծիքով՝ ռուս անջատականները նոր գրոհներ են ծրագրում։
Մանրամասները տե'ս այստեղ