Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Ինչպես ասված է հրամանագրում, որի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, պետական բարձր պարգևը Արամ Վեհափառին շնորհվել է հայապահպանության գործում մեծ վաստակի, սփյուռքում հոգևոր արժեքների պահպանման, զարգացման և տարածման գործում ներդրած բացառիկ ավանդի համար:
Նույն օրը՝ մայիսի 26-ին նախագահը հրամանագիր է ստորագրել բարերար, Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին՝ «Հանրապետության տոնի առթիվ, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»: