Կառավարությունը այսօր քննարկեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ, «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության ներկայացուցիչներ Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը: Նրանք առաջարկում են, որպեսզի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԿԾՀ) Ազգային ժողովում հանդես գա ոչ միայն տարեկան, այլև կիսամյակային հաշվետվությամբ, ինչպես նաև օրենքով սահմանվեն այդ հաշվետվություններում ներառվող տեղեկության նկատմամբ անհրաժեշտ պահանջներ:
Կառավարությունը նպատակահարմար չհամարեց առաջարկված փոփոխությունը, քանի որ, ըստ գործադիրի, նշված պահանջների ամրագրումն օրենքով կարող է վտանգել դրա ճկունությունը, նշված է նաև մի քանի այլ առարկություն:
Օրինագիծը և Կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն խորհրդարան: