Մատչելիության հղումներ

Ժայռաբեկորները հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածից


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 05:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի 96-րդ կմ-ում՝ Եղեգնաձորի տարածաշրջանի Ելփին գյուղի մոտ, տեղի է ունեցել ժայռաբեկորների փլուզում, որի հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունը դարձել էր միակողմանի:

Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները 4 խմ ծավալի ժայռաբեկորները ժամը 10:00-ի դրությամբ հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG