Մատչելիության հղումներ

Պայթյուն գազալցակայանում


Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և ջրատար: Այլ մանրամասներ չի հաղորդվում։

Հիշեցնենք՝ օրեր առաջ պայթյուն էր տեղի ունեցել Կոտայքի մարզի Գառնի գյուղի ավտոգազալցակայանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG