Մատչելիության հղումներ

Կաննի կինոփառատոն․ Ոսկե արմավենին՝ ներգաղթյալների մասին ֆիլմին


Կադր Կաննի կինոփառատոնում Ոսկե արմավենու արժանացած «Դհիպան» ֆիլմից

Ժակ Օդյարի՝ ներգաղթյալների մասին պատմող «Դհիպան» դրաման արժանացել է Կաննի կինոփառատոնի ամենահեղինակավոր՝ Ոսկե արմավենի մրցանակին:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, ֆիլմը երեք շրիլանկացիների մասին է, որոնք որպես ընտանիք են ներկայանում՝ քաղաքացիական պատերազմի հետևանքով ծվատված իրենց երկրից փախչելու և Ֆրանսիայում բնակեցման մի նախագծում ընդգրկվելու նպատակով:

Երեկ ավարտված կինոփառատոնի Գրան պրին շնորհվել է հունգարացի ռեժիսոր Լասլո Նեմեսի «Սավուղի որդին» կինոնկարին՝ Հոլոքոսթի մասին:

Թայվանցի ռեժիսոր Հոու Հսիաո-Հսիենը իր «Մարդասպանը» ժապավենի համար արժանացել է լավագույն ռեժիսորի համար մրցանակին:

Կինոփառատոնի լավագույն դերասանուհու համար մրցանակը կիսել են ամերիկացի դերասանուհի Ռունի Մարան՝ «Քերոլ» ֆիլմում, և ֆրանսիացի դերասանուհի Էմանուել Բերկոն՝ «Իմ արքա» ֆիլմում դերակատարման համար:

Լավագույն դերասան է ճանաչվել ֆրանսիացի արտիստ Վենսան Լենդոնը՝ «Մարդու չափը» ֆիլմում դերակատարման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG