Լեհաստանի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին պարտվել է նախագահական ընտրություններում։
Էքզիթ փոլի արդյունքներով, ընտրությունների՝ երեկ անցկացված երկրորդ փուլում Կոմորովսկին զիջում է մրցակցին՝ Անջեյ Դուդային։ Վերջինիս օգտին է արտահայտվել հարցվածների 53 տոկոսը, գործող նախագահի օգտին՝ 47 տոկոսը։
Պաշտոնական տվյալները կհրապարակվեն այսօր: Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, սակայն, Կոմորովսկին արդեն իսկ ընդունել է իր պարտությունը: