«Վերջին զանգի» հանդիսությունների առթիվ խստացված ծառայություն իրականացնող Ոստիկանությունը հայտնում է, որ այսօր ժամը 20.00-ի դրությամբ Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 125 տրանսպորտային միջոց։
Ըստ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության՝ վարորդներից 68-ը անչափահասներ են եղել։
Նշված ժամանակահատվածում ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքեր չեն արձանագրվել: Ոստիկանությունը ծնողներին հորդորում է տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին, անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան: