Կոալիցիոն ուժերը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, կաջակցեն Իրաքի կառավարական ուժերին ազատագրելու Ռամադի քաղաքը, որն անցած կիրակի գրավել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը։ Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄըքԳուրքը։
Նա խոստովանել է, որ իրավիճակը Իրաքի Անբար նահանգում ծայրահեղ լուրջ է, բայց հավելել է, որ կոալիցիան մշտապես օդային հարվածներ է հասցնում ահաբեկչական խմբավորմանն ու կշարունակի դա անել նաև հետագայում։