Մատչելիության հղումներ

Ադրբեջանի սահմանապահ ուժերը զորավարժություն են անցկացնում


Ադրբեջանի զինուժի՝ թուրքական արտադրության AH-1W Super Cobra մարտական ուղղաթիռը, արխիվ
Ադրբեջանի զինուժի՝ թուրքական արտադրության AH-1W Super Cobra մարտական ուղղաթիռը, արխիվ

Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը մեծամասշտաբ մարտավարական զորավարժություններ է սկսել՝ «Ադրբեջանի պետական սահմանը հատելու, հակառակորդի զորքերը, դիվերսիոն խմբերը զինաթափելու ուղղությամբ»։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտական պատրաստության 2015 թվականի ծրագրով նախատեսված զորավարժություններին մասնակցում են նաև օդուժն ու արագ արձագանքման ստորաբաժանումները։

Զորավարժությունների ընթացքում, ըստ ադրբեջանական գործակալության, նախատեսվում է մարտական առաջադրանքների կատարում՝ ուղղաթիռից կառավարվող և չկառավարվող հրթիռների, զենիթահրթիռային համակարգերից պայմանական հակառակորդի օդային թիրախների խոցում և պատերազմական գործողությունների ընթացքում զրահապատ տեխնիկայի կիրառում։

APA-ն նշում է, որ զորավարժությունները նպատակ ունեն զարգացնել համագործակցությունը արագ արձագանքման խմբի ու ավիացիոն ուժերի միջև։

Զորավարժությունները կշարունակվեն մինչև մայիսի 21-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG