Ղրիմի թաթարները Կիևում երեկ նշել են Ստալինի կողմից թաթարների զանգվածային տեղահանման ու աքսորի 71-րդ տարելիցը։
1944 թվականի մայիսի 18-ին սկսվել է մոտ 200 հազար թաթարների տեղահանումն ու աքսորը Միջին Ասիա, աքսորի ճանապարհին հազարավոր մարդիկ են մահացել։