Մատչելիության հղումներ

Պուտինը հոկեյ է խաղացել ՀԱԼ-ի վետերանների հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկեյի ցուցադրական խաղի է մասնակցել Հոկեյի ազգային լիգայի վետերանների հետ։

Ռուսաստանի 62-ամյա առաջնորդը 8 գոլ է խփել՝ օգնելով իր թիմին հաղթանակի հասնել 18-6 հաշվով։

Ընկերական խաղը տեղի է ունեցել մայիսի 16-ին՝ ծովափնյա Սոչի քաղաքում։

Իր նախագահության տարիներին Պուտինը պարբերաբար հրապարակայնորեն ցուցադրել է իր աթլետիկ ունակությունները, այդ թվում ձյուդո և լող մարզաձևերում։

Վերջին տարիներին նա սկսել է զբաղվել հոկեյով՝ փորձելով խրախուսել այս սպորտաձևի նկատմամբ հետաքրքրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG