Մատչելիության հղումներ

Սյունիքում 18 հազար քմ տարածք է ականազերծվել


Հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում ականազերծել և ստուգազննել է 18 հազար 281 քառակուսի մետր տարածք և հանձնել է Սյունիքի մարզպետարանին:

«Սյունիքի մարզում ականազերծման աշխատանքներն իրականացվում են «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության և Պաշտպանության նախարարության խաղաղապահ ինժեներական սակրավորային գումարտակի ուժերով՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի զենքերի ոչնչացման և նվազեցման գրասենյակի (WRA) ծրագրերի օժանդակությամբ», - ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG