Այսօր Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Արտենի գյուղում կարկուտ է տեղացել:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, կարկուտից վնասվել են ցանքատարածություններ, բանջարաբոստանային կուլտուրաներ, ծիրանի և խնձորի այգիներ: Վնասի չափը Արտենի գյուղում կազմել է մոտ 400 հեկտար: