Եվրոպական երկրորդ խաղերը 2019 թվականին կանցկացվեն Նիդերլանդներում: Այդպիսի որոշում է ընդունել Եվրոպական օլիմպիական կոմիտեն Թուրքիայի Բելեք քաղաքում անցկացվող նիստում:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նիստի ժամանակ որոշում է կայացվել նաև Եվրոպական օլիմպիական կոմիտեին Կոսովոյի անդամակցության մասին, ինչով այդ կազմակերպության անդամ երկրների թիվը հասավ 50-ի:
Եվրոպական առաջին խաղերը, հիշեցնենք, կանցկացվեն այս տարվա հունիսի 12-28-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, դրանց մասնակցելու է նաև Հայաստանը: