Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովն ու Բոլոնիայի գործընթացի քաղաքական ֆորումը այսօր եզրափակիչ նիստում միաձայն հաստատել են երևանյան կոմյունիկեն և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը:
Հայաստանի կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ առաջին անգամ ԵԲԿՏ-ի նախարարական կոմյունիկեում ամրագրվել է հակամարտային տարածքներում ուսանողների շարժունության և կրթության իրավունքի հարցը, որը, ըստ հաղորդագրության, շրջադարձային սկզբունք է համաեվրոպական կրթական քաղաքականության համատեքստում»:
Ֆորումի ամփոփիչ նիստին ներկա է եղել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նիստը վարել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Աշոտյանը հայտարարել է, որ երևանյան գագաթնաժողովում Բոլոնիայի քարտուղարության ղեկավարման էստաֆետը փոխանցվում է Ֆրանսիային: