Մատչելիության հղումներ

Քրգործ՝ ոստիկանների կողմից Գայանե Առուստամյանի նկատմամբ բռնության փաստով


Գայանե Առուստամյան
Գայանե Առուստամյան

Լրագրող, ակտիվիստ Գայանե Առուստամյանի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության աշխատակիցների կողմից, բռնությամբ զուգորդված, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ՝ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում երկուսից վեց տարի ժամկետով։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Հիշեցնենք, որ Առուստամյանը վարչական բերման էր ենթարկվել մեկ շաբաթ առաջ՝ ոստիկանին վիրավորելու համար: Ազատ արձակվելուց հետո լրագրողը պնդել էր, որ բերման ենթարկելիս ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ, և հաղորդում էր տվել հանցագործության մասին։

Հասմիկ Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG