Մատչելիության հղումներ

Ծառայողական քննություն զինվորների մայրերի դեմ բռնության փաստով


Ոստիկանները խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին բռնի ուժով մի մայթից մյուսն են տանում, 13-ը մայիսի, 2015թ.
Ոստիկանները խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին բռնի ուժով մի մայթից մյուսն են տանում, 13-ը մայիսի, 2015թ.

Մամուլում հրապարակված տեսանյութերի հիման վրա Ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ նախագահականի մոտ խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի փաստով։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեցին Ոստիկանությունից։

Երեկ նախագահականի մոտից ոստիկանները զինվորների ծնողներին «բռնի ուժով» մի մայթից մյուսն են տարել։ «Հեռախոսով չգիտեմ ում հետ, ինչ խոսաց՝ իրանց էդ զվանիայով բարձր ոստիկանը, եկան ու՝ «քաշեք, տարեք», սկսեցին մեզ քաշ տալ», - երեկ «Ազատությա»-ը պատմեց ծնողներից մեկը։

Քաշքշուկից հետո զոհված զինվորների ծնողները շտապել են ոստիկանության կենտրոնի բաժին՝ հանցագործության մասին հաղորդում տալու։ Նրանց խոսքով, իրենց այստեղ մի քանի ժամ պահել են և հետո միայն դատաբժշկական փորձաքննություն անցնելու ուղեգիր տվել։

Հիշեցնենք՝ սևազգեստ մայրերը նախագահականի մոտ էին դեռ 7 ամիս առաջ՝ նախագահ Սերժ Սարգսյանին գրած դիմումի մասին տեղեկություն ստանալու համար. ծնողները նշում են, որ չեն հավատում այն վարկածին, թե իրենց տղաներն ինքնասպան են եղել, և պայքարում են, որպեսզի քրեական գործերը նորից քննվեն, մեղավորները՝ պատժվեն։

Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG