Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստ է շարունակել օժանդակությունը Աֆղանստանում միջազգային ջանքերին


Աֆղանստան - Գերմանիայի զինված ուժերը պարգևատրում է հայ խաղաղապահներին, արխիվ
Աֆղանստան - Գերմանիայի զինված ուժերը պարգևատրում է հայ խաղաղապահներին, արխիվ

Երեկ Անթալիայում տեղի է ունեցել Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպումը: Այն նվիրված էր Աֆղանստանում ընթացող Առաքելությանն առնչվող հարցերի, ինչպես նաև Աֆղանստանի հետ ՆԱՏՕ-ի Տևական գործընկերության ապահովման և այդ հարցում 2016 թվականի Վարշավայի գագաթնաժողովի համար ընդհանուր մոտեցման համաձայնեցման քննարկմանը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ և նրանց ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացնում էր և ելույթով է հանդես եկել ՆԱՏՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանը:

Եդիգարյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը` շարունակելու օժանդակությունն Աֆղանստանում անվտանգության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին, և հույս է հայտնել, որ Աֆղանստանի ներկայիս ազգային համաձայնության կառավարությունը կշարունակի բոլոր բնագավառներում առաջընթացի ապահովումը` երկրում ձևավորելով համերաշխության ու հարևանների հետ բարիդրացիական մթնոլորտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG