Նյու Յորքում անցկացվող Christie’s աճուրդում Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» կտավը վաճառվել է ռեկորդային 179 միլիոն 365 հազար դոլարով:
1997 թվականին այդ նկարը վաճառվել էր 33 միլիոն դոլարով: Այն ժամանակ նույնպես գնորդի անունը չհրապարակվեց: 18 տարվա ընթացքում կտավը թանկացել է 147 միլիոն դոլարով:
Նույն երեկոյան աճուրդում ևս մեկ ռեկորդ է սահմանվել: Շվեյցարացի Ալբերտո Ջակոմետիի քանդակը՝ «Մատնացույց անողը» վաճառվել է 141 միլիոն դոլարով: