Ռուսաստանը և Չինաստանը Միջերկրական ծովում համատեղ տասնօրյա զորավարժություններ են սկսում:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Մոսկովյան փոխգործակցություն» անվանումը կրող վարժանքներին կմասնակցեն երկու երկրների «տարբեր դասի տասնյակ նավեր»: Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովի խոսքով՝ «վարժանքները ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և կապված չեն տվյալ տարածաշրջանի քաղաքական իրադրության հետ»:
Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված զինվորական շքերթին առաջին անգամ մասնակցեց չինացի զինվորականների ստորաբաժանումը: Ավելի վաղ Կրեմլում տեղի էին ունեցել Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների բանակցությունները, ստորագրվել էին տնտեսական և ռազմա-տեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր: