Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն խորհրդարանին առաջարկել է ընդունել օրենք հանրային վայրերում Սուրբ Գևորգի ժապավենի (Георгиевская лента) կիրառման արգելքի մասին:
Նա ասել է, որ օրինագիծը կներկայացնի գալիք շաբաթ, և մասնավորեցրել է, որ Սուրբ Գևորգի ժապավենի կիրառումը օրենքով պետք է արգելել, երբ այն օգտագործվում է որպես Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի խորհրդանիշ, սակայն արգելքը չի կարող տարածվել այն դեպքերի վրա, երբ ժապավենը գործածվում է որպես Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի խորհրդանիշ: