Մատչելիության հղումներ

Տասնօրյա վարչական կալանք՝ հակապուտինյան թռուցիկների համար


Դարյա Պոլյուդովա, արխիվ
Դարյա Պոլյուդովա, արխիվ

«Հանուն Ուկրաինայի և Ռուսաստանի՝ առանց Պուտինի» վերտառությամբ թռուցիկներ բաժանելու համար Կրասնոդարի դատարանը քաղաքացուհի Դարյա Պոլյուդովայի նկատմամբ կայացրել է տասնօրյա վարչական կալանքի որոշում:

Քաղաքացուհուն ձերբակալել են երեկ:

Ռուսաստանի իրավապահները 2014 թվականի օգոստոսին հարուցված քրեական գործով Պոլյուդովային մեղադրում էին «Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչեր հնչեցնելու» մեջ, նա դատապարտվել էր 1.5 տարվա ազատազրկման, ավելի ուշ խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինվել էր բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ:

Դարյա Պոլյուդովան դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, պնդելով, որ Ռուսաստանի կառավարությունը ոտնահարում է հավաքների, գաղափարներ տարածելու՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG