Մատչելիության հղումներ

Պենտագոնը սիրիացի ապստամբների վարժանքներ է սկսել


Սիրիացի ապստամբներ, արխիվ
Սիրիացի ապստամբներ, արխիվ

Պենտագոնը հայտնում է, որ սկսել է սիրիացի ապստամբների փոքր խմբի վարժանքներ՝ նպատակ ունենալով ստեղծել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու ունակ ուժ։

Հաղորդվում է, որ 90 մարդ արդեն մասնակցում է վարժանքներին Սիրիայում ապահով վայրում, և նրանք կվարժվեն ԱՄՆ-ի կողմից։ Նման վարժանքներ կսկսվեն նաև Հորդանանում, Թուրքիայում, Քաթարում և Սաուդյան Արաբիայում։

Ծրագրին մասնակցելու համար դիմել էր մոտ 4 հազար մարդ, որոնցից ընտրվել են միայն 400-ը։

Քննադատությանը պատասխանելով՝ Սպիտակ տան ներկայացուցիչները վստահեցնում են, որ պատրաստված խմբի թիրախում միայն «Իսլամական պետություն»-ն է լինելու, և Միացյալ Նահանգները չի պատերազմում Սիրիայի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG