«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ կուսակցության անդամ, նախկին պատգամավոր 73-ամյա Գոհար Ենոքյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը չի ընտրվի: Այդ մասին նա ասաց «Ազատության» հետ զրույցում:
Զոհրաբյանը ասաց, որ բացի իր վստահությունից, նաև համապատասխան հակվածություն է նկատել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մոտ, ում հետ այսօր է հանդիպել:
Գոհար Ենոքյանի՝ սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով ձերբակալությունից հետո 72 ժամը, որի ընթացքում պետք է որոշվի նրա կալանքի միջոցի հարցը, լրանում է այսօր երեկոյան:
Աստղիկ Բեդևյան