Մատչելիության հղումներ

Գարեգին երկրորդ. Թուրքիայի դեմ հայցն առաջին քայլն է


Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Վաշինգտոնում հեռախոսային կոնֆերանսի մասնակցեց, որի ընթացքում Վեհափառը քննարկեց միջկրոնական համագործակցության կարևորությունը՝ ապագա ցեղասպանությունների կանխելու նպատակով:

Կաթողիկոսի խոսքով՝ 2015-ը հատուկ տարի է հայ ժողովրդի համար: «Ոգեկոչում ենք այս նվիրական իրադարձությունները՝ մեր հոգում մխիթարություն ունենալով, որ հարյուր տարիների պայքարը մեր ժողովրդի համար բարի արդյունք ունեցավ, և պետություններ, միջազգային կազմակերպություններ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունն ու դատապարտեցին այն», - ասաց նա:

Վեհափառը կարևորեց Ցեղասպանության զոհերին սրբադասելու որոշումը, ովքեր նահատակվեցին հանուն իրենց ինքնության՝ շեշտելով․ - «Այսօր այլևս մեր ժողովուրդը հիշատակի աղոթք չէ, որ կազմակերպում է մեր անմեղ նահատակների համար, այլ նրանց բարեխոսության հայց է, բարեխոսության աղոթք է բարձրացնում, որպեսզի նահատակ մեր սրբերը երկնային բարձունքներից հեղեն մարդկային կյանքի վրա մարդասիրական արդարություն և խաղաղություն՝ որպես հովանավոր սրբեր այդ արժեքների»:

Անդրադառնալով Միջին Արևելքում տիրող իրավիճակին՝ Գարեգին երկրորդն ընդգծեց, որ եկեղեցին դատապարտել է այնտեղ տիրող վայրագություններն ու հայերի դեմ գործողությունները: «Հայ Առաքելական եկեղեցին անմիջապես արձագանքեց՝ առաջին հերթին նյութական աջակցություն և զորակցություն ցուցաբերելով մեր ազգի զավակներին», - նշեց Վեհափառը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի դեմ Մեծին Տանն Կիլիկիո կաթողիկոսության դատական հայցին, Վեհափառ հայրապետը հիշեցրեց, որ եկեղեցին բազմաթիվ կալվածքներ ունի պատմական հայրենիքում: «Սա առաջին քայլն է մեր պահանջատիրության քայլերի առումով», - հայտարարեց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG