Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ծովային հետևակի կորպուսի հրամանատար, Աֆղանստանում կոալիցիոն ուժերի նախկին հրամանատար 59-ամյա Ջոզեֆ Դանֆորդին առաջադրել է զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի պաշտոնում։
Թեկնածությունը պետք է հաստատվի Սենատի կողմից:
Դանֆորդը կփոխարինի սեպտեմբերին այդ պաշտոնին հրաժեշտ տվող գեներալ Մարթին Դեմփսիին։