Մատչելիության հղումներ

ԼՂ նախագահն ընդունել է Աբխազիայից և Մերձդնեստրից ժամանած դիտորդներին


Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Աբխազիայից և Մերձդնեստրից ժամանած դիտորդներին։

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սահակյանն իր խոսքում նշել է, որ Ղարաբաղում հատուկ տեղ են հատկացնում Աբխազիայի և Մերձդնեստրի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու խորացմանը՝ այն կարևորելով պատմական, քաղաքական և բարոյական տեսանկյուններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG