Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի դատախազը 18 տարի է պահանջում Արսեն Բաղդասարյանի համար


Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանում դատախազը պահանջել է 18 տարվա ազատազրկման դատապարտել դեկտեմբերի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանին:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունը, Բաղդասարյանին մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 12 հոդվածներով, ամբաստանյալը ընդունել է իր մեղքը:

Արսեն Բաղդասարյանը, հիշեցնենք, Ադրբեջանում մեղադրվում է, մասնավորապես, հանցավոր կազմակերպությանը անդամակցության, սպանության փորձի, պայթյունի կամ հրդեհի իրականացման մեջ՝ ուղղված Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե նա դիվերսանտ է և գերեվարվել է Աղդամի ուղղությամբ հայկական կողմի հետախուզական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հերքում է այդ պնդումները, հայտնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG