Լիբիայի ափերի մոտ փրկված միգրանտների թիվը հասել է 4 հազար 800-ի, հաղորդվում է նաև, որ հայտնաբերվել են 10 խեղդվածների մարմինները: Իտալական առափնյա անվտանգության ծառայությունը հայտնում է, որ փրկվածները տեղափոխվել են Իտալիա:
Իտալական իշխանությունների հաղորդած տեղեկություններով՝ շաբաթ օրվանից ի վեր 17 փրկարարական գործողություն է իրականացվել այն բանից հետո, երբ Միջերկրական ծովում հայտնաբերվել են անօրինական միգրանտներով բազմաթիվ նավակներ:
Այս տարի արդեն 1750 հոգի է զոհվել՝ փորձելով Աֆրիկայից Եվրոպա հասնել: Միգրացիայի միջազգային կազմակերպության գնահատականներով՝ մինչև տարվա վերջ այդ թիվը կարող է հասնել 30 հազարի: