Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ. Հրադադարը խախտվել է 400 անգամ, արձակվել՝ ավելի քան 7000 կրակոց


Հայ զինվորները դիրքերում՝ հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորները դիրքերում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից և 60, 82 ու 120մմ ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7 հազար կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG