Այսօր Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Ղարաբաղ ժամանած Գերմանիայի «Ձախեր» կուսակցության անդամներ Պիոտր Շտեֆան Յան Լուցակին ու Սվեն Դիդերիխին և Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին։
Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Կարեն Միրզոյանը դիտորդներին ներկայացրել է Ղարաբաղում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովմանն ուղղված՝ իշխանությունների ջանքերը։
Կողմերը համոզմունք են հայտնել, որ ԼՂ խորհրդարանական ընտրությունները ևս մեկ քայլ կհանդիսանան Ղարաբաղում ժողովրդավարական ավանդույթների և արժեքների ամրապնդման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։