Մատչելիության հղումներ

Կրեմլը հերքում է Դոնբասում խաղաղապահներ տեղակայելու մասին պնդումը


Կրեմլը հերքել է ուկրաինական կողմի պնդումը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է խաղաղապահներ տեղաբաշխել Ուկրաինայի արևելքում, որտեղ ուկրաինական զորքերի և ռուսամետ անջատականների բախումները չեն դադարում:

Ուկրաինայի նախագահը ապրիլի 30-ին հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե Պուտինը ընդունել է Դոնբասում խաղաղապահ զորակազմ տեղակայելու հնարավորությունը: Այս հայտարարությանը նախորդել էր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հեռախոսազրույցը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «բացարձակապես սխալ է» խաղաղապահների հարց բարձրացնելը, քանի դեռ փետրվարին կնքված հրադադարի պայմանները չեն իրականացվել:

Պեսկովը, սակայն, նշել է, որ Ռուսաստանը երբևէ չի բացառել խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը:

Երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո չորս երկրների ղեկավարները «որոշ առաջընթաց» էին արձանագրել բանակցություններում, այդ թվում՝ հրադադարի համաձայնագրի շրջանակներում Դոնբասից ծանր զինտեխնիկայի դուրսբերման հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG