Մատչելիության հղումներ

Աշխատանք փնտրողները դժգոհ են աշխատանքային տոնավաճառից


Աշխատանք փնտրողները դժգոհ են աշխատանքային տոնավաճառից
please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00

Ավելի քան 400 աշխատատեղեր առաջարկող 70 գործատուներ այսօր Երևանում մեկնարկած աշխատանքային տոնավաճառի շրջանակներում կփորձեն աշխատողներ գտնել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունն է տոնավաճառի կազմակերպիչը: Գործակալության պետ Արտակ Մանգասարյանն ասում է, որ ծրագրի շնորհիվ ամեն տարի 50-60 գործազուրկ աշխատանք է գտնում: Վստահեցնում է՝ առաջարկվող աշխատավարձերը ցածր չեն։

Տոնավաճառում աշխատանք փնտրող քաղաքացիներից ոմանք, շրջելով տաղավարներով, «Ազատության» հետ զրույցներում ասում էին, որ տոնավաճառում ընկերությունները հիմնականում 1 կամ 2, առավելագույնը 10 թափուր աշխատատեղերով են ներկայացել: Ըստ նրանց, սա ձևականություն է։

«Իրենք էլ չգիտեն ինչ են առաջարկում, թերթիկի վրա նշված է, որ աշխատատեղ կա, բայց իրենք ասում են՝ այս պահին չկա, ռեզյումե չենք վերցնում, ձևական է»,- ասաց տոնավաճառի այցելուներից մեկն էլ։

Մատուցող, մաքրուհի, ընդունարանի աշխատակից, ավագ խոհարար, բանվոր, այգեպան՝ ահա առաջարկվող հիմնական աշխատանքները: Հատուկենտ էին ՏՏ ոլորտի մասնագետի, իրավաբանի, ֆինանսիստի, մանկավարժի թափուր աշխատատեղերը: Տաղավարներից միայն մեկում առաջարկվում էր տնօրենի ու փոխտնօրենի աշխատանք: Ոմանք արդեն հասցրել էին իրենց տվյալները թողնել միաժամանակ մի քանի տաղավարներում։

Ի դեպ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ներկայանալով որպես աշխատանք փնտրող քաղաքացի, ստուգիչ հարցեր էր տալիս գործատուներին: Տաղավարներից մեկում նա անկեղծորեն զարմացավ՝ «ինչպե՞ս են որոշ աշխատատեղեր մինչև հիմա թափուր մնացել»։

«Իրականությանը մո՞տ են մեր պետական գրանցված աշխատատեղերը և իրականում այն, ինչ առաջարկվում է։ Մենք ունենք մեզ մոտ գրանցված նմանատիպ մասնագիտությամբ աշխատանք փնտրողներ, որոնք չգիտես ինչու չեն տեղավորվում աշխատանքի։ Պետք է հասկանալ՝ ինչու»,- ասաց պաշտոնյան։

Աշխատանքի և սոցիալական հարցրի նախարարությունում հաշվառված է շուրջ 65 հազար գործազուրկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG