Միացյալ Նահանգները փորձում է Իրանի միջոցով կարգավորել Եմենում ստեղծված իրավիճակը։
ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչը հաստատել է, որ ապրիլի 27-ին պետքարտուղար Ջոն Քերրին խնդրել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին օգտագործել իր ազդեցությունը «Հութի» խմբավորման ապստամբների շրջանում և բերել նրանց բանակցությունների սեղանի շուրջ։