Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ներկա է գտնվել երկրի հարավային թևում տեղակայված զորավարժարաններից մեկում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող հանրապետական զորավարժություններին:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Բակո Սահակյանը կարևորել է հակաօդային պաշտպանության նշանակությունը բանակաշինության գործում՝ ընդգծելով. - «Հանրապետության օդային տարածքը հուսալիորեն վերահսկվում է մեր Զինված ուժերի կողմից»: