Մատչելիության հղումներ

Բալթիմորում իրավիճակը դեռ չի հանդարտվել


ԱՄՆ - Անկարգությունները Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում, 27-ը ապրիլի, 2015թ․
ԱՄՆ - Անկարգությունները Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում, 27-ը ապրիլի, 2015թ․

Ամերիկյան Բալթիմոր քաղաքում պարետային ժամ է հայտարարված, փողոցներում, սակայն, դեռ նկատվում են մարդկանց խմբեր, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառում, դարձյալ կան բերման ենթարկվածներ:

Անկարգությունները այստեղ սկիզբ առան, երբ դեռևս չպարզված հանգամանքներում ոստիկանությունում մահացավ ձերբակալված աֆրոամերիկացի Ֆրեդի Գրեյը:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, անկարգությունները որակելով որպես բողոքի ապակառուցողական միջոց, հայտարարել է, թե բռնություններն արդարացում չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG