Մատչելիության հղումներ

Նեպալի երկրաշարժի զոհերի թիվը անցավ 4․4 հազարը


Նեպալ - Փրկարարները աշխատում են մայրաքաղաք Կատմանդուի հյուրանոցներից մեկի փլատակներում, 27-ը ապրիլի, 2015թ․
Նեպալ - Փրկարարները աշխատում են մայրաքաղաք Կատմանդուի հյուրանոցներից մեկի փլատակներում, 27-ը ապրիլի, 2015թ․

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվն արդեն գերազանցում է 4 հազար 400-ը։

7.9 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել են 15 հետցնցումները։ Բազմաթիվ մարդիկ մայրաքաղաք Կատմանդուում դուրս են եկել փողոցներ՝ վախենալով առավել ուժեղ ցնցումներից, հայտնում է CNN-ը։

Երկրաշարժի պատճառով նաև մի քանի պատմական շինություններ են ավերվել։

Ցնցումները զգացվել են ամբողջ տարածաշրջանում՝ Պակիստանում, Բանգլադեշում և Հնդկաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG