Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ․ Ղազախստանի նախագահական ընտրություններն անցել են «սահմանափակ ընտրության» պայմաններում

Ղազախստան - Գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ելույթ է ունենում իր հաղթանակի առթիվ կազմակերպված հանրահավաքում, Աստանա, 27-ը ապրիլի, 2015թ․
Ղազախստան - Գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ելույթ է ունենում իր հաղթանակի առթիվ կազմակերպված հանրահավաքում, Աստանա, 27-ը ապրիլի, 2015թ․

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարել է, որ Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններն անցել են խոսքի ազատության սահմանափակումների և իրական ընդդիմության բացակայության պայմաններում:

Ընտրությունների դիտարկմամբ զբաղվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) ղեկավար Քարոլինա Ջոնքերը հայտարարել է, որ ապրիլի 26-ին անցկացված ընտրություններում, որոնց նախնական արդյունքներով գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հաղթանակ է տանում, ստանալով քվեների 97.7 տոկոսը, քաղաքացիները «սահմանափակ ընտրություն» են ունեցել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 95.22 տոկոսը։

74-ամյա Նազարբաևը ղեկավարում է երկիրը ավելի քան 25 տարի, և նրա հաղթանակը կանխատեսելի էր:

Նազարբաևի մրցակիցներն էին 68-ամյա կոմունիստ Թուրգուն Սիզդիկովը և անկուսակցական, Ղազախստանի արհմիությունների ֆեդերացիայի ղեկավար 63-ամյա Աբելգազի Քուսաինովը։ Ըստ վերլուծաբանների՝ երկու թեկնածուների առաջադրումը ձևական բնույթ է կրում, որպեսզի մրցակցության պատրանք ստեղծեն։

​
XS
SM
MD
LG