Լատվիայի Ազգային Խորհրդարանի դահլիճում տեղի է ունեցել Միջազգային եվրոպական շարժման երկօրյա գագաթաժողովը, որտեղ օրակարգում ընդգրկված էր նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
«Ավելի քան 40 միջազգային կազմակերպությունների և ազգային պատվիրակությունների, այդ թվում Թուրքիայի ներկայացուցիչներ քննարկեցին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության և Հայաստանի եվրոպական շարժման կողմից հեղինակած բանաձև, որը ճանաչում է 1915 թվականի իրադարձությունները իբրև Ցեղասպանություն»,- հայտնում է Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը։
Բանաձևը, ըստ Ենգիբարյանի, ընդունվել է միաձայն: